ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը նշել էր ՌԴ նախագահի աշխատանքային ժամանակացույցով նախատեսված միջազգային հեռախոսազրույցի մասին։
Հեռախոսազրույցի մանրամասները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի բացահայտել։
Հիշեցնենք` ՌԴ–ի և Իսրայելի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նաև հուլիսի 28–ին։ Պուտինը, մասնավորապես, ընդգծել էր Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունը, նրա ներքաղաքական կայունության ամրապնդումը՝ բնակչության բոլոր էթնոկրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի պահպանման միջոցով: Հաշվի առնելով իրանա-իսրայելական առճակատման վերջին սրացումը՝ նշվել էր, որ ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային հանգուցալուծումների որոնմանը