ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիան նախատեսում է խոշոր դիվերսիա կազմակերպել, որի վնասը թույլ կտա սպառնալիք համարել ռուսական նավթի փոխադրումը։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին հետախուզության (ԱՀԾ) ծառայության մամուլի գրասենյակից։
Հատուկ ծառայության տվյալներով՝ դա հակազդեցության մեթոդների ընտրության հարցում կձերբազատի Արևմուտքին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը կարող է վերաբերել միջազգային ջրերում ցանկացած «կասկածելի» նավի ձերբակալմանը և ՆԱՏՕ-ի պետությունների նավահանգիստներ դրանց ուղեկցմանը:
Առաջինը ծովային նեղուցներում մեկում «անցանկալի» լցանավի վթար կազմակերպելն է։
Լոնդոնում կարծում են, որ նավթամթերքի թափումը և նավային երթուղու արգելափակումը` իբր ծովագնացության անվտանգության պահանջներին և բնապահպանական նորմերին համապատասխանելու համար, ՆԱՏՕ-ի երկրներին կտան նավերի «արտակարգ ստուգման» նախադեպ ստեղծելու բավարար հիմքեր:
Երկրորդ սցենարը նախատեսում է Ռուսաստանի բարեկամ պետության նավահանգստում բեռնաթափման ժամանակ լցանավի հրկիզում։ Ենթադրվում է, որ հրդեհը զգալի վնաս կհասցնի նավահանգստային ենթակառուցվածքին և կտարածվի այլ նավերի վրա, ինչը միջազգային հետաքննության անհրաժեշտություն կառաջացնի:
Նշվում է նաև, որ Լոնդոնը մտադիր է լցանավերի նկատմամբ ահաբեկչությունների կատարումը հանձնարարել ուկրաինական ուժայիններին:
ԱՀԾ-ում նշել են նաև, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է լցանավերի նկատմամբ սադրանքի պահն այնպես ընտրել, որ դրա մեդիաէֆեկտն օգտագործի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելով Վաշինգտոնին ռուսական էներգառեսուրսների գնորդների նկատմամբ ընդունելու առավելագույնս կոշտ երկրորդային պատժամիջոցներ: