Կրակոտ պարեր, սիրված հիթեր, թեժ երեկո․ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը՝ լուսանկարներով

56-ամյա աստղը 1 ժամ ու կես անդադար պարեց ու երգեց, իսկ համերգից անմիջապես հետո մեկնեց Երևանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Նախօրեին Երևանում ամառային երեկոն սովորականից թեժ էր․ առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես եկավ համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսն իր UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ երկրպագուները սկսել էին գալ համերգից գրեթե 5-6 ժամ առաջ՝ լավ տեղեր զբաղեցնելու հույսով։ Մոտակա բարձրահարկ շենքերի բնակիչները հավաքվել էին տանիքներում՝ հետևելու համաշխարհային աստղի համերգին։
Մարզադաշտը լեփ-լեցուն էր, ըստ ԿԳՄՍՆ տվյալների՝ գրեթե 30 հազար մարդ է ներկա եղել, որից 15 հազարը՝ զբոսաշրջիկներ։ Երևանյան հյուրանոցներում և հյուրատներում գրեթե անհնար էր ազատ սենյակ գտնել, գտածն էլ աստղաբաշխական գնի էր։
«Ես շնորհակալ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ թիմին, որոնց շնորհիվ մենք կարողացանք այս երեկոն նվիրել ձեզ։ Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց ես իսկապես ուզում եմ մի բան ասել՝ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, աջակցեք ձեր սիրելի մարդկանց, քանի որ ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց և մեր ունեցած ազատության շնորհիվ, մաղթում եմ, որ դուք ինձ պես ազատ և երջանիկ զգաք: Պարզապես ազատ եղեք»,- իր եզրափակիչ՝ «Free» երգը կատարելուց առաջ ասաց Լոպեսը։
1 / 18

Լոպեսը բեմ բարձրացավ ավելի քան 1 ժամ ուշացումով՝ «On the floor» հիթով և ողջունեց երկրպագուներին հայերենով՝ «հայեր ջան»։

2 / 18

Ջեյ Լոյի երևանյան համերգը

3 / 18

Երգչուհին խոստացավ երկրպագուներին հիանալի երեկո նվիրել ու այդպես էլ արեց։

4 / 18

Լոպեսը 1 ժամ ու կես տևող համերգային շոուի ընթացքում կրակոտ ու կրքոտ պարերով ցնցեց «Հանրապետական» մարզադաշտը։

5 / 18

56-ամյա աստղը բեմում էր շլացուցիչ ու, ինչպես միշտ, համարձակ տեսքով՝ համերգային տարբեր «բոդիներով»։

6 / 18

Ջեյ Լոն համերգի ընթացքում կատարեց տարբեր տարիների իր սիրված ու հայտնի հիթերը, նաև նոր կատարումներ ներկայացրեց։

7 / 18

Ջեյ Լոյի երևանյան համերգը

8 / 18

Լոպեսի 56-ամյակը լրացավ հուլիսի 24-ին, նա համերգի ընթացքում մի քանի անգամ հիշեցրեց իր ծննդյան օրվա մասին, առիթը բաց չթողեց ասելու, որ սիրում է իր ծննդյան օրը։

9 / 18

Համերգի ընթացքում մեգաաստղը մի քանի անգամ սեր խոստովանեց երկրպագուներին, շնորհակալություն հայտնեց նրանց միշտ իր կողքին լինելու համար։

10 / 18

Առաջին իսկ վայրկյանից մարզադաշտը պայթեց երկրպագուների ծափերից ու բացականչություններից։

11 / 18

Երկրպագուներն ամբողջ շոուի ընթացքում ջերմ բացականչություններով ողջունում էին Ջեյ Լոյին։ Դիմելով երկրպագուներին՝ նա ասաց․ «Այնպես մի արեք, որ ես հուզվեմ»։

12 / 18

«Հանրապետական» մարզադաշտն աննկարագրելի էներգիայով էր լցված, ներկա էին տարբեր երկրներից ժամանած երկրպագուներ։

13 / 18

Ջեյ Լոյի երևանյան համերգը

14 / 18

Ջեյ Լոյի հետ միասին Հայաստան էին ժամանել նրա երաժշտական և պարային խմբերը։

15 / 18

Շոուից հետո երգչուհին իջավ բեմից՝ ողջունելու ֆան-զոնայում հավաքված երկրպագուներին, լուսանկարվեց նրանց հետ, ստորագրություններ բաժանեց, ծաղիկներ ստացավ։

16 / 18

Համերգի ժամանակ

17 / 18

Համերգից անմիջապես հետո Ջեյ Լոն մեկնեց Հայաստանից։

18 / 18

Ջեյ Լոյի երևանյան համերգը