ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի ազգային անվտանգության ոլորտի համակարգումը բարձրացնելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել պաշտպանության նոր խորհրդի ստեղծմանը:
Նոր կառույցը կդառնա պաշտպանական ռազմավարությունների կենտրոնացված գնահատման և Իրանի զինված ուժերի օպերատիվ կարողությունների բարձրացման պատասխանատուն։
Խորհուրդը կգլխավորի Իրանի նախագահը։ Կազմում կընդգրկվեն նաև իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներ, բարձրագույն հրամկազմի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին հայտարարել էր, որ իսրայելական սպառնալիքները պահպանվում են, և դրանք չպետք է թերագնահատել: