Երևանում կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա. տուժածներ չկան

Ավտոբուս. Արխիվային լուսանկար
Ավտոբուսն ընթացքի մեջ է եղել, երբ կրակել են, դրա մեջ մի քանի ուղևորներ են եղել, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանում այսօր երեկոյան թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել, գրում է shamshyan.com–ը։
ՆԳՆ ոստիկանություն ահազանգը ստացվել է ժամը 20։20-ի սահմաններում։ Հայտնել են, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոբուսը ընթացքի մեջ է եղել, երբ կրակել են, դրա մեջ մի քանի ուղևորներ են եղել, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։