Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր․ ՇՄՆ

Խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր
Գերատեսչությունից նախազգուշացնում են, որ ստուգիչ միջոցառումները շարունակական են լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սևանա լճում էկոպարեկային ծառայությունը հայտնաբերել է ապօրինի տեղադրված խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց»,- հայտնում են նախարարությունից։
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Ապօրինի տեղադրված որսի միջոցներն առգրավվել են։ Նախարարությունից նախազգուշացնում են՝ ստուգողական նման միջոցառումները շարունակական են լինելու։