ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3 – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վնասել են ուկրաինական ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, զենիթահրթիռային համակարգերի դիրքերը, ինչպես նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին վնասել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, զենիթահրթիռային համակարգերի դիրքերը, հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերը, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 139 շրջաններում», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։