Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները շտապում են Երևան. հսկայական հերթեր են հայ-վրացական սահմանին

Անցակետն անցնելու համար ավելի քան երկու ժամ է պետք, երևանյան հյուրանոցներում էլ ազատ տեղ գրեթե չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր են գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելիս։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունից։
Խցանումները կապված են համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի՝ այսօր երեկոյան կայանալիք համերգի հետ, որը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:
Լոպեսի երկրպագուները Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան են ժամանում ցամաքային և օդային ճանապարհներով: Գիշերակացի ամրագրման կայքերից դատելով՝ Երևանի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր գրեթե չկան։
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները մի քանի անգամ ավելացրել են օրական փոխադրումների քանակը:
«Երեկ խցանումներն ավելի շատ էին, անցակետն անցնելու ժամանակը տևում է մինչև 2 ժամ և ավելի»,- ասում են ընկերություններից:
Լոպեսի համերգը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին: Երգչուհին Հայաստան է ժամանել UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։