ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Երևանում ավտոմեքենան մխրճվել է հանրային տրանսպորտի ուղևորների համար տեղադրված կանգառի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, մխրճվել է հանրային տրանսպորտի ուղևորների համար տեղադրված կանգառի մեջ, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդ Հարություն Ղ․-ն ու 1 այլ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։