Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ների հարձակում է գրանցվել ՌԴ Վորոնեժի մարզում. տուժել է 4 մարդ

ԱԹՍ–ի հարվածի հետևանքները. Արխիվային լուսանկար
Մարզպետը ներկայացրել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով չորս մարդ Է տուժել, ամբողջովին ավերվել է մի սեփական տուն: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը Telegram ալիքում։
«Ուշադրությո՛ւն։ Վորոնեժում և Լիսկայի շրջանում ԱԹՍ-ի հարվածի անմիջական սպառնալիքի վերացում է կատարվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մարզում անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել Է չորսի», - նշել է Գուսևը։
Նրա խոսքով՝ Վորոնեժի երկու բնակչուհիներ հոսպիտալացվել են, ևս մեկին տեղում օգնություն է ցուցաբերվել։ Արվարձանում մի տղամարդ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացի այդ, հրդեհի հետևանքով մեկ առանձնատուն ամբողջությամբ ավերվել է, ևս մի քանիսում վնասվել են պատերը, տանիքը և ապակիները: Արվարձանում բռնկված հրդեհը վնասել է նաև ավտոսրահը և գոմը: Հետևանքները ճշտվում են։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա խոցել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։