Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին «Ջիպը» գլորվել է ձորը․ կա 2 զոհ

Շտապօգնություն, ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ուղևորներից մեկին էլ տեղափոխել են բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Վթարի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 20։32-ին, դեպքի վայր եմ մեկնել 2 մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է արգելափակված վարորդի դին, իսկ մեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա՝ ուղևորի մարմինը։ Եվս մի ուղևորի վնասվածքներով հոսպիտալացրել են։