Վաղարշապատ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է կայանած «Զիլ» մակնիշի բեռնատարին. կա տուժած

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Լուսադեմին վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Զիլ» մակնիշի բեռնատարին․ «Վազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:
Երևանում բախվել են թիվ 3 և 57 երթուղիները սպասարկող ավտոբուսները. կան տուժածներ
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։