ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայում զինկոմիսարիատ չներկայանալու համար կին բուժակների նկատմամբ հետախուզում կհայտարարվի։ Այս մասին «Կիև 24» հեռուստաալիքի եթերում ասել է ուկրաինացի փաստաբան Եկատերինա Անիշչենկոն:
«Եթե կինը 60 օրվա ընթացքում չներկայանա ռազմաբժշկական հանձնաժողով, նրա նկատմամբ արձանագրություն կկազմվի և հետախուզում կհայտարարվի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ընդգծել է իրավաբանը, Ուկրաինայի զինված ուժերում չկան գենդերային հատկանիշների վրա հիմնված բացառություններ։
Ավելի վաղ RT-ն գրել էր, որ բժշկական կամ դեղագործական կրթություն ունեցող ուկրաինացիներին ավտոմատ կերպով զինվորական հաշվառման կհանձնեն առանց անձնական ներկայության:
Գերագույն ռադայի պատգամավոր Գեորգի Մազուրաշուն հայտնել է, որ այսպես կոչված երիտասարդական պայմանագրով Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրած 18-24 տարեկան անձանց թիվը սպասվածից զգալիորեն պակաս է։