ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը YouTube-ի «Մակարենա» ալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել այն մասին, թե արդյոք մեծ թենիսում լինում են պայմանավորված հանդիպումներ:
«Պայմանավորված հանդիպումները հաստատ լինում են ավելի ցածր մրցաշարերում։ Դա ինչ-որ չափով գոյատևման հարց է: Դժվար է ասել, թե ինչով են ղեկավարվում։ Ինչպե՞ս շարունակել առաջադիմել, եթե հովանավորներ չկան: Նման լրացուցիչ վաստակի պատճառով: Եվ դա ցավալի է», - նշել է Խաչանովը։
Բացի այդ, թենիսիստն ընդգծել է, որ իրեն ոչ մի անգամ չեն դիմել պայմանավորված խաղի մասնակցելու առաջարկով:
Նշենք, որ Կարեն Խաչանովն աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը: