ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում երկրի տարածաշրջաններում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 112 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության համաձայն` ամենից շատ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում՝ համապատասխանաբար՝ 34 և 31: Վորոնեժի մարզում ոչնչացվել է 12 ԱԹՍ, Ռյազանի մարզում՝ 11։ Հարձակումների մասին հայտնել են նաև Ռյազանի և Սամարայի մարզերից։
«Օգոստոսի 1-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 2-ի ժամը 4:40-ը ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և վնասազերծվել են 112 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - հայտարարել է գերատեսչությունը:
Ընդհանուր առմամբ խոցվել է.
34 ԱԹՍ՝ Ռոստովի մարզում,
31-ը՝ Կրասնոդարի երկրամասում,
12-ը՝Վորոնեժի մարզում,
11-ը՝ Ռյազանի մարզում,
5-ը՝ Սամարայի մարզում,
4-ը՝ Պենզայի մարզում,
2-ը՝ Բելգորոդի մարզում,
1-ական՝ Ղրիմում և Լիպեցկի մարզում։
Ռոստովի մարզի Ուգլերոդավսկի ավանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ձեռնարկության շինություններից մեկում հրդեհ է բռնկվել, զոհվել է օբյեկտը հսկող աշխատակիցը: Սամարայի Կույբիշևի շրջանում դրոնի բեկորների ընկնելու հետևանքով ամառանոց է հրկիզվել, զոհվել է մեկ մարդ: Պենզայում ԱԹՍ-ի հարվածի զոհ է դարձել մի կին, ևս երկուսը տուժել են:
Բացի այդ, ՀՕՊ միջոցները 11 անօդաչու թռչող սարք են խոցել Սև և Ազովի ծովերի երկնքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։