ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը մեկ օրում ոչնչացրել է 338 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են կառավարվող ավիացիոն ռումբ և ինքնաթիռային տիպի 338 անօդաչու թռչող սարքեր», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին 132 շրջաններում խոցել են անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։