ՖԻԴԵ–ի տղամարդկանց «Թոփ 100»-յակում մնացել է մեկ հայ շախմատիստ

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը լքել է վարկանիշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հայաստանի մեկ ներկայացուցիչ ընդգրկվել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված վարկանիշային «Թոփ 100»-յակի աղյուսակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայ գրոսմայստերներից լավագույն հարյուրյակում է Շանթ Սարգսյանը (2653 միավոր), որը զբաղեցնում է աղյուսակի 68-րդ տեղը:
Կանանց «Թոփ 100» վարկանիշում ներառված են երկու հայ շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը (2405 միավոր) և Լիլիթ Մկրտչյանը (2393 միավոր): Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 37-րդ և 48-րդ տեղերը։
Նշենք, որ նախորդ վարկանիշի համեմատ Էլինա Դանիելյանը բարձրացել է մի քանի աստիճանով (գտնվում էր 43-րդ տեղում), իսկ ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Թոփ 100» վարկանիշը լքել է հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում հայ շախմատիստների թիվը նվազել է