ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեկ շաբաթում բարձր ճշգրտության զենքից և հարվածային անօդաչուներով յոթ խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքներին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, անօդաչուների և դրանց բաղադրիչների արտադրամասերը, հեռահար անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերը, ռոբոտատեխնիկական համալիրների, հրթիռային զենքի և զինամթերքի պահեստները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են նաև վեց կառավարվող ավիառումբ, ամերիկյան HIMARS-ի օգնությամբ արձակված վեց ռեակտիվ արկ, չեխական Vampire ՀԿՌՀ երեք արկ, «Նեպտուն» մեծ հեռահարության կառավարվող հրթիռ և ինքնաթիռատիպ 1446 անօդաչու։