Կամային հաղթանակ. «Արարատ-Արմենիան» անցավ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

Ավելի վաղ Երևանի «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում պարտվել էր հունգարական «Դյորին» (3:4):
Sputnik
Երևանի «Արարատ-Արմենիան» կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում արտագնա խաղում հաղթեց ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժին»:
Ռումինացի ֆուտբոլիստները հաշիվը բացեցին արդեն 13-րդ րոպեին.տուգանայինից գնդակ ստանալով՝ Լուկիչը գրավեց Պինտայի դարպասը։
54-րդ րոպեին տանտերերի դարպասը գրավեց Կամո Հովհաննիսյանը:
Հանդիպման հիմնական ժամանակում հաշիվը չփոխվեց, և քանի որ Երևանում թիմերը նույնպես ոչ-ոքի էին խաղացել (0: 0), մրցավարը լրացուցիչ ժամանակ նշանակեց:
Հանդիպման ժամանակ
Հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ վճռվեց. փոխարինման դուրս եկած Այոնգոն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին առաջ մղեց «Արարատ-Արմենիային» և, միևնույն ժամանակ, դուրս բերեց թիմին ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում պարտվել էր հունգարական «Դյորին» (3:4), իսկ Չեմպիոնների լիգայում Հայաստանի չեմպիոն «Նոան»՝ հունգարական «Ֆերենցվարոշին» (4:6)։ Վերջինս, սակայն, կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայում: