ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փոխնախարարն ու դեսպանն անդադարձել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման կարևորությանը։ Մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերի, ներառյալ՝ սակագնային քաղաքականության վերանայման հնարավորության վերաբերյալ։