Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Աղջիկների պայքարում Հայաստանի միակ մեդալն ապահովել է Նատալյա Սարգսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էՌաֆիկ Դարմոյանը (71 կգ): Առանձին վարժություններում մեդալներ են նվաճել նաևԴավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը և Ալեն Զուրաբյանը:
Աղջիկների պայքարում Հայաստանի միակ մեդալն ապահովել է Նատալյա Սարգսյանը՝ 63 կգ քաշայինների պայքարում դառնալով բրոնզե մեդալակիր: