ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Բելգորոդի մարզի Ուրազովո ավանում մեկ տղամարդ և մեկ 18-ամյա պատանի է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի Զինված ուժերի ահաբեկչական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Վալույսկի շրջանի Ուրազովո գյուղի շրջանում FPV-դրոնը հարձակվել է երկու խաղաղ բնակիչների վրա, որոնք քայլում էին դեպի ավտոբուսի կանգառ: Ստացած վնասվածքներից 18-ամյա պատանին և տղամարդը տեղում մահացել են»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։