Բացառիկ գտածոներ. Պերուում նախաինկյան մշակույթի հետքեր են հայտնաբերել

Լուսանկարներում երևում են հայտնաբերված աճյուններն ու հնագետների աշխատանքը։
Sputnik
Պերուի մայրաքաղաք Լիմայի արվարձանում հայտնաբերվել են ավելի քան 1000 տարի առաջ թաղված տղամարդու աճյունի մնացորդներ։ Հնագետներն աճյունի մնացորդները գտել են մեկ այլ հնագույն դամբարանի մոտակայքում, որտեղ գազատարի կառուցման աշխատանքների ժամանակ կնոջ մումիա էր հայտնաբերվել։
Հունիսին «Cálidda» գազային ընկերությունը հայտնել էր, որ Պուենտե Պիեդրա շրջանում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է կապոց, մեջը` կնոջ աճյունի մնացորդներ։ 1000-1100 տարի առաջ թաղված կինը մահվան պահին 20-25 տարեկան է եղել:
30 երեխաների գերեզմանոց ու միջնադարյան պալատ․ վայոցձորյան պեղումների արդյունքները
Երկու թաղումներն էլ առնչվում են նախաինկյան Չանկայ մշակույթին: Այս եզրակացությունն արվել է կերամիկական իրերի նախշերի շնորհիվ։
1 / 5

Հնագետները Պերուում եզակի աճյուններ են հայտնաբերել

2 / 5

Աճյուններն առնչվում են Չանկայ մշակույթին

3 / 5

Աճյունները հայտնաբերվել են «Cálidda» ընկերության համար գազատար անցկացնելու ժամանակ

4 / 5

Պեղումներն անցկացվում են Լիմայի ծայրամասում գտնվող Պուենտե Պիեդրա շրջանում

5 / 5

Հնագետ Խոսե Ալիագան աշխատում է այն վայրում, որտեղ բանվորները աճյուններ են հայտնաբերել

Իսպանիայում պեղումների ժամանակ մոտ 400 մլն տարեկան գտածո են հայտնաբերել