ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներն այսօր բախվել են իրար, մեկ մարդ մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը»,– ասված է հայտարարությունում:
ՆԳՆ հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։