ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի- Sputnik. Զապորոժիեի մարզում երեք մարդ Է զոհվել քաղաքացիական մեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնել Է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Պոլոգովսկի մունիցիպալ օկրուգում քաղաքացիական ավտոմեքենայի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ 1984 թվականին ծնված մի կին, նրա 14-ամյա որդին և 1971 թվականին ծնված մեկ այլ կին։ Վարորդը՝ 1978 թվականին ծնված տղամարդ, ծանր վնասվածքներ է ստացել»,-գրել է Բալիցկին Telegram-ալիքում։
Նա նշել է, որ կապի մեջ է օպերատիվ ծառայությունների հետ, իսկ տուժածին և զոհվածների ընտանիքին կտրամադրվի բազմակողմանի օգնություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։