Պորտուգալիան Պաղեստինի ճանաչման հարցով խորհրդակցություններ կսկսի

Գործընթացը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին՝ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամենամյա նստաշրջանի անցկացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Պորտուգալիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինի ճանաչման հարցով երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզայի և խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցություններ սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Նշվում է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին՝ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամենամյա նստաշրջանի անցկացումը:
Պաղեստինի ճանաչման հարցով որոշում կայացնելու համար ավելի վաղ այդպիսի ժամկետ էին սահմանել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Մալթան:
Պաղեստին պետությունը ճանաչում են 147 երկրներ, որոնց թվում ԱՄՆ-ն չկա։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։ 2024 թվականից Պաղեստինը ճանաչել է 10 երկիր, այդ թվում ՝ Հայաստանը, Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան։