ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում անօդաչու սարքի հարձակման պատճառով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից է տուժել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անձնակազմը մեկնել է Պոպասնայա քաղաքում բռնկված հրդեհի վայր։
«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանման ուղղությամբ ԱԹՍ–ի թիրախավորված գրոհը տեղի է ունեցել դեպքի վայր ընթանալիս։ ԱԻՆ– 5 աշխատակիցներ կոնտուզիա են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։