ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով ութ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ամենաուժեղ հետցնցումները՝ 6.7 մագնիտուդով, գրանցվել են Պետրոպավլովսկ-Կամչատկայից 379 կմ հեռավորությամբ՝ 58.4 կմ խորության վրա։
Հիշեցնենք` Կամչատկայում հուլիսի 30–ին տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ` 8,7 մագնիտուդով երկրաշարժը, ևս երկու երկրաշարժ՝ 5,1 և 5,0 մագնիտուդ, տեղի է ունեցել Կուրիլների ափերի մոտ 20 րոպեի տարբերությամբ։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ 6.5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ տեղի ունեցավ հուլիսի 30–ի երեկոյան։