ՀՀ–ում քաղհասարակությունը կմասնակցի ոստիկանների կարգապահական խախտումների քննարկմանը

Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ՆԳՆ կառուցվածքում արդեն ստեղծվել է ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, որը յուրաքանչյուր գործով նախնական հետաքննություն կանցկացնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կընդգրկվեն ՀՀ ոստիկանությունում կարգապահական խախտումների ուսումնասիրությամբ զբաղվող էթիկայի հանձնաժողովում: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնարարեց կանոնները հնարավորինս հասկանալի դարձնել, անհրաժեշտության դեպքում՝ տեսանելի սխեմաներով, որպեսզի թե՛ ոստիկանները, թե՛ քաղաքացիները հստակ հասկանան, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն ինչ իրավունք ունեն կամ չունեն անելու:
Սարգսյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ նորմերը ձևակերպված են այնպես, որ բացառվի միանման խախտումները դիտարկելիս ընտրողական մոտեցումը: Նրա խոսքով` այդ նպատակով քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ ոչ միայն կապահովվի հասարակական վերահսկողություն, այլև կարգապահական վարույթի վերաբերյալ պարբերաբար կհրապարակվեն տարբեր հաշվետվություններ:
Սարգսյանը տեղեկացրեց, որ ՆԳՆ կառուցվածքում արդեն ստեղծվել է ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, որը յուրաքանչյուր գործով նախնական հետաքննություն կանցկացնի:
ՀՀ ոստիկանության գվարդիան հատուկ տեխնիկա կունենա հակաահաբեկչական գործողությունների համար