ՀՀ նախագահի ստորագրմանն է հանձնվում ԵԱՏՄ մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը

Համաձայնագիրը նախատեսում է բեռների ստուգման, դրանց հայտարարագրման և հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման միասնական կանոններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրմանն է հանձնվում Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Փաշինյանը հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Համաձայնագրով սահմանվում են միության տարածքում մաքսային տարանցման հիմնական սկզբունքները` ներառյալ երրորդ երկրների ապրանքների տարանցումը, միասնական էլեկտրոնային տարանցման հայտարարագրի կիրառումը, մաքսատուրքերի գծով ապահովման վճարների ընդունումը, ԵԱՏՄ երկրների կարգապահ փոխադրողների (լիազորված տնտեսական օպերատորների) համար պարզեցված ռեժիմները, բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ԵԱՏՄ երկրների մաքսային ստուգումների փոխադարձ ճանաչումը։
Նշենք, որ ԵԱՏՄ–ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, և Ղազախստանը: