ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ հուլիսի 30-ի ժամը 23:20-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հուլիսի 31-ի ժամը 04:00-ն (Մոսկվայի ժամանակով), հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից11-ը՝ Վոլգոգրադի մարզի, յոթը՝ Ղրիմի Հանրապետության, հինգը՝ Վորոնեժի մարզի, հինգը՝ Բելգորոդի մարզի, երկուսը՝ Տամբովի մարզի և երկուսը՝ Ռոստովի մարզի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։