ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ղրիմում ընդլայնվել է աշխատանքային միգրանտների գործունեության համար արգելված ոլորտների ցանկը. թույլատրվածների թվում են մնացել միայն շինարարությունն ու զբոսաշրջությունը: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Արգելված է գործունեության ևս 48 տեսակ, որոնցում ավելի վաղ Ղրիմում ներգրավվում էին աշխատանքային միգրանտներին։ Ներկա դրությամբ թույլատրվածների թվում մնացել են միայն շինարարության և զբոսաշրջության ոլորտները», - գրել է Ակսյոնովը իր տելեգրամյան ալիքում։
Նա ընդգծել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ միգրացիոն քաղաքականությունը պետք է խստացնել։
2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները, այդ թվում՝ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտել առանց վիզայի ռեժիմի շրջանակներում օտարերկրացիների համար ՌԴ մուտքի նոր կանոնները, ըստ որոնց, մասնավորապես, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է նույնականացման միասնական համակարգում անցնեն գրանցման ընթացակարգ։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում գործում է դիմում ներկայացնելու նոր ժամկետ՝ ոչ ուշ, քան ՌԴ տարածք մուտք գործելուց 4 ժամ առաջ: