100–ամյա վետերանը և ՀՌՕ զինվորները կարգի են բերել Հայաստանում գտնվող պատմական հուշարձանը

Մայոր Իոսիֆ Մոնտրեզորի անմահ ջոկատին նվիրված հուշարձանը գտնվում է Փամբակի կիրճում՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհի ութերորդ կիլոմետրի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռազմական բազայի զինծառայողները և Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) երիտասարդ զինծառայողները կազմակերպել են մայոր Ի. Ա. Մոնտրեզորի ջոկատին նվիրված հուշարձանի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում ՀՌՕ զինծառայողներին միացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Միխայիլ Գեղամի Սահակյանը, որն այս տարի կդառնա 100 տարեկան։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Միխայիլ Գեղամի Սահակյանը
Միխայիլ Սահակյանը նաև զրուցեց տղաների հետ և պատմեց Հայրենակն մեծ պատրեզմի տարիներին իր ծառայության մասին։ Աշխատանքների ավարտից հետո Հայաստանում ՀՌՕ ռազմական բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ողջ անձնակազմի անունից Միխայիլ Գեղամովիչին լսողական սարք է նվիրել։
ՀՌՕ զինվորները կարգի են բերել Հայաստանում գտնվող պատմական հուշարձանը
Միջոցառման ավարտին տղաները խմբակային լուսանկար են արել և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Միխայիլ Սահակյանին ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած Մեծ հաղթանակի գործում ունեցած ներդրման համար։
Նշենք, որ մայոր Իոսիֆ Մոնտրեզորի անմահ ջոկատին նվիրված հուշարձանը գտնվում է Փամբակի կիրճում՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհի ութերորդ կիլոմետրի վրա։
ՀՌՕ զինվորները կարգի են բերել Հայաստանում գտնվող պատմական հուշարձանը
Սա ռուս մայորի պատմությունն է, որը հերոսաբար զոհվել է հայկական հողի վրա ռուս-պարսկական առաջին պատերազմի (1804-1813) ժամանակ։