Թուրքիան կսկսի ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

Թուրքիայի տարածքով անցնող ադրբեջանական գազատարով երկնագույն վառելիքը կհասնի սիրիական Հալեպ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Թուրքիան կսկսի Ադրբեջանից Սիրիա գազի մատակարարումը։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարլսան Բայրաքթարը։
Ադրբեջանից բնական գազի արտահանումը սիրիական Հալեպ կիրականացվի Թուրքիայի հարավ-արևելյան Քիլիս նահանգով։
Մատակարարումների ծավալների մասին չի հաղորդվում։
Հիշեցնենք՝ ադրբեջանական գազը Սիրիա արտահանելու վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան՝ Բաքվում։