Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին հասել է Պերուի ափեր

Կամչատկայում այսօր տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ` 8,7 մագնիտուդով երկրաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին հասել է Պերուի ափեր։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնը:
«Սկսվել է ալիքների շղթան, դա կշարունակվի մինչև 14.11 (Երևանի ժամանակով՝ 23:11` խմբ.)` առափնյակի ամբողջ երկանքով։ Սպասվում է, որ ալիքների բարձրությունը կկազմի 0,78-1,86 մետր»,- ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Կամչատկայում այսօր տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ` 8,7 մագնիտուդով երկրաշարժը, ևս երկու երկրաշարժ՝ 5,1 և 5,0 մագնիտուդ, տեղի է ունեցել Կուրիլների ափերի մոտ 20 րոպեի տարբերությամբ։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։
Ճապոնիայում ցունամիի վտանգի պատճառով կարող է տարհանվել ավելի քան 2 մլն մարդ