Կամչատկայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենաուժգին երկրաշարժն է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կամչատկայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղի մամուլի ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է ցերեկը Սևերո Կուրիլսկից 178 կմ հեռու:
Այսօր Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժգին՝ 8,7 մագնիտուդով երկրաշարժը, ևս երկու երկրաշարժ (5,1 և 5,0 մագնիտուդով) տեղի են ունեցել Կուրիլների ափերի մոտ՝ 20 րոպեի տարբերությամբ: Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։