«Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը և «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո պատրաստում են մարդասիրական օգնության նոր խմբաքանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որոնք գտնվում են Հայաստանում:
Ակցիան կմեկնարկի հուլիսի 31-ին: Առաջին փուլը կիրականացվի օգոստոսին։
Հանրապետության ո՞ր քաղաքներում և շրջաններում կտեղակայվեն օգնության կետեր, ու՞մ է ուղղված առաջին օգնությունը. հուլիսի 31-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն`
ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան (կմիանա մամուլի ասուլիսին տեսակապով);
Երևանում Ռուսական տան տնօրենի պաշտոնակատար Եկատերինա Անդրեևան;
Հայաստանի Հանրապետությունում «Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպության կամավորական Արամ Ղուկասյանը;
Հայաստանի Հանրապետությունում «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։