ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գաղտնի սենյակում, որտեղ ոչնչացվում են նյութերը, հազարավոր գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այս մասին գրում է Fox News–ը։
Նշվում է, որ հայտնաբերվածներիթվում թղթեր կան այն մասին, թե ինչպես է կեղծվել Ռուսաստանի հետ Թրամփի կապերի վերաբերյալ հետաքննությունը։
Fox News-ի աղբյուրները հայտնել են, որ այնտեղ եղել է, մասնավորապես, այն ժամանակ հատուկ դատախազի պաշտոնը զբաղեցնող Ջոն Դարhեմի եզրափակիչ զեկույցի գաղտնի հավելվածը:
Հաղորդվում է, որ այնտեղ նաև տվյալներ են եղել «վստահելի օտարերկրյա հետախուզական աղբյուրներից»․ ՀԴԲ-ն պատրաստվում էր համակարգել աշխատանքը Քլինթոնի նախընտրական շտաբի հետ՝ Թրամփին սևացնելու նպատակով:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը գաղտնազերծել էր որոշ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Օբամայի վարչակազմը «կեղծել և քաղաքականացրել է» հետախուզական տվյալներն այն մասին, որ Ռուսաստանը իբր միջամտել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին: