Թուրքիան հայտնվել է կրակի ճիրաններում. անոմալ շոգը անտառային հրդեհների է հանգեցրել

Արդեն մեկ շաբաթ է՝ Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում։
Sputnik
Թուրքիայում անոմալ շոգը անտառային հրդեհների պատճառ է դարձել երկրի մի շարք շրջաններում։
Հուլիսի 26-ին իշխանությունները տարհանել են Մերսին և Կարաբյուկ նահանգների մի շարք շրջանների ավելի քան 1,3 հազար բնակչի:
Հուլիսի 27-ին Բուրսա նահանգում գրեթե երկու հազար մարդ Է տարհանվել։
Անդրբայկալում անտառային հրդեհների համար դեռահասներ են կալանավորվել
Թուրքիայի արևելքում գտնվող մի շարք քաղաքներում ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի, երկրի արևելքում գտնվող Սիլոպիում դիտարկումների ողջ պատմության մեջ նոր ռեկորդ է գրանցվել՝ 50,5 աստիճան: Օդերևութաբանության գլխավոր վարչության (MGM) կանխատեսմամբ՝ մինչև օգոստոսի 2-ը Թուրքիայում կպահպանվի անոմալ շոգը, որը 7-12 աստիճանով կգերազանցի սեզոնի միջին ցուցանիշները: Ընդհանուր առմամբ Թուրքիայում բնական հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է 27 Ինքնաթիռ, 105 ուղղաթիռ, մոտ 6 հազար ավտոմեքենա, անտառտնտեսության 25 հազար աշխատակից և 132 հազար կամավոր:
1 / 8

Անտառային հրդեհներին մոտ գտնվող շրջանների բնակիչները փորձում են մարել Գուրսու և Կեստել շրջանների միջև բռնկված հրդեհները, հուլիսի 26

2 / 8

Հրշեջ ուղղաթիռը Կարաբյուկի Սաֆրանբոլու և Օվաջիք շրջաններում մարում է անտառային հրդեհները, հուլիսի 27

3 / 8

Բուրսայի Օրհանելի շրջանում անտառային հրդեհների դեմ պայքարող մարդիկ, հուլիսի 28

4 / 8

Բուրսայի Օրհանելի շրջանում անտառային հրդեհից բոցեր և խիտ ծուխ է բարձրանում

5 / 8

Թուրքիայի անտառային հրդեհները թռչնի թռիչքի բարձրությունից

6 / 8

Փրկարարները Դումլուպինար շրջանում պայքարում են անտառային հրդեհների դեմ

7 / 8

Հրշեջները և տեղաբնակները համատեղ մարում են Քահյալար գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը

8 / 8

Հրշեջները Կարաբյուկում պայքարում են անտառային հրդեհների դեմ

Թուրքիայում հայտարարել են, որ անտառային հրդեհների բոլոր օջախները մեկուսացվել են