Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նովոուկրաինկա և Տեմիրովկա բնակավայրերը

ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոուկրաինկա և Զապորոժիեի մարզի Տեմիրովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոուկրաինկա բնակավայրը»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Արևելք» զորախմբավորումն էլ վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տեմիրովկա բնակավայրը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են ներթափանցել թշնամու պաշտպանության խորքեր և ազատագրել են Զապորոժիեի մարզի Տեմիրովկա բնակավայրը»,– նշել է ՌԴ ՊՆ–ն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։