ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին Վերին Լարսի սահմանային անցակետով Ռուսաստան է մուտք գործել հայկական շշալցված կոնյակով 24 բեռնատար:
Ավելի վաղ ՝ հուլիսի 25-ին, նախարարի տվյալներով, սահմանը հատել էր 88 նմանատիպ բեռնատար։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային ծառայությունները կանգնեցրել էին հայկական կոնյակով մեքենաներ՝ դրա նմուշները ուղարկելով լաբորատոր անալիզի (թեեւ ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է կոնյակի տարանցման համար փոխընդունելի ռեժիմի մշակման մասին: