ՀՕՊ–ը գիշերը Մինսկում անօդաչուի թռիչք է կանխել, տուժածներ չկան. Բելառուսի ՊՆ

Նշվում է, որ «պետության ղեկավարն անձամբ է վերահսկում իրավիճակը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի -Sputnik. Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ հերթապահ ուժերը կանխել են անհայտ անօդաչուի թռիչքը, Մինսկում դրա անկման հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Հուլիսի 29-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով - խմբ.) ՀՕՊ հերթապահ ուժերը Բելառուսի Հանրապետության օդային տարածքում հայտնաբերել և կանխել են անհայտ օբյեկտի թռիչքը. օդային տարածքի օգտագործման կանոնների խախտողը նույնականացվել է որպես անօդաչու։ Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման հետևանքով ժամը 02:33-ին անօդաչուն ընկել է Մինսկ քաղաքի Մատուսևիչի փողոցի 72-րդ տան մոտակայքում»,- ասվում է նախարարության Telegram–ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ տուժածներ չկան։ Հաշվի առնելով այս միջադեպը՝ անհապաղ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար։
ՀՕՊ-ը գիշերը ուկրաինական 74 անօդաչու է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Բելառուսի ՊՆ–ն հավելել է, որ միջադեպի վերաբերյալ ստուգումներ են իրականացվում։
Նշվում է, որ «պետության ղեկավարն անձամբ է վերահսկում իրավիճակը»։