ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ՌԴ հինգ մարզերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 74 անօդաչու։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 74 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու, որոնցից 43–ը` Բրյանսկի մարզի տարածքի վրա, 22–ը` Ռոստովի մարզի, 6-ը` Կալուգայի մարզի, 2-ը` Սմոլենսկի և մեկը` Լենինգրադի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։