Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Երեք մարդ է զոհվել Ռոստովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ների գիշերային գրոհից հետո

Ուկրաինական ԱԹՍ-ներ մեկուկես ժամ շարունակ գրոհել են Ստեպնոյ քաղաքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. ՌԴ Ռոստովի մարզի հարավում գտնվող Սալսկ քաղաքը հուլիսի 29-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել հարձակման ժամանակ։ Եվս երկու սակրավոր զոհվել են ավելի ուշ՝ արտակարգ պատահարի հետևանքների վերացման ժամանակ։
Սալսկի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Բերեզովսկին հայտնել է, որ հարվածը եղել է երկու ցիստեռնների և լոկոմոտիվի մեջ:
Երկաթուղային հանգուցային կայարանն առաջին անգամ չէ, որ հարձակման է ենթարկվում, բայց նման մասշտաբային հետևանքներ դեռ չէին եղել։
Ավելի ուշ Ռուսական Երկաթուղիների մամուլի ծառայությունը հստակեցրել է վնասի մասշտաբները․ «ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով խափանվել է կոնտակտային ցանցի աշխատանքը Ռոստովի մարզի Սալսկ կայարանում, վնասվել է Նովոկուզնեցկ-Կիսլովոդսկ թիվ 59 ուղևորատար գնացքի երկու վագոնների ապակեպատումը, գնացքի ուղևորները տարհանվել են»:
Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարն իր Telegram-ալիքում գրել է, որ ընդհանուր առմամբ տուժել է 11 առանձնատուն, 10 բազմաբնակարան շենք, մի քանի ոչ բնակելի օբյեկտներ և 2 մարդատար ավտոմեքենա: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկաթուղային գծերի վերականգնման ուղղությամբ, դրանք նախատեսվում է ավարտել հուլիսի 30-ի առավոտյան:
Զոհվածների ընտանիքներին փոխհատուցում կվճարեն։