ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին, գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:
«Բայրաքթար» ԱԹՍ արտադրող ընկերությունը սիմուլյացիաներ է իրականացրել Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։
«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:
ԱԹՍ-ների թռիչքների սիմուլյացիա Հայաստանի հետ սահմանին
© Photo : Flight Radar 24
Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։
ԱԹՍ-ների թռիչքների սիմուլյացիա Հայաստանի հետ սահմանին
© Photo : Flight Radar 24
«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:
Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։