Անդրբայկալում անտառային հրդեհների համար դեռահասներ են կալանավորվել

Դեռահասներն իրենց գործողությունները նկարահանել են հեռախոսով և տեսանյութն ուղարկել իրենց ենթադրյալ «համակարգողին», սակայն խոստացված գումարը չեն ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Անդրբայկալի երկրամասում ահաբեկչության մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել երկու 16-ամյա դեռահասների նկատմամբ, որոնք խոստացված դրամական պարգևի դիմաց անտառ են հրդեհել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ինչպես նշվում է, գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով՝ «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կատարված ահաբեկչական գործողություն»։
Քննության վարկածով՝ 2025 թվականի հունիսին դեռահասներից մեկը մեսենջերի միջոցով նամակագրություն է սկսել անհայտ անձի հետ, որը, ենթադրաբար, գտնվում է Ուկրաինայում։ Նա անչափահասին առաջարկել է 80 հազար ռուբլու դիմաց հրդեհել անտառը։
Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհները
Դեռահասն այդ մասին պատմել է իր ծանոթին, որը համաձայնել է մասնակցել գործողություններին։
Նրանք նախապես կրակայրիչներ են ձեռք բերել և գնացել Չիտայի շրջանի Ատամանովկա գյուղի մոտ գտնվող անտառային տարածք, որտեղ չոր խոտ և փշատերև են այրել։ Խոշոր հրդեհ է բռնկվել, որի վնասը, նախնական տվյալներով, գերազանցել է 300 մլն ռուբլին։
Դեռահասներն իրենց գործողությունները նկարահանել են հեռախոսով և տեսանյութն ուղարկել իրենց ենթադրյալ «համակարգողին», սակայն խոստացված գումարը չեն ստացել։
Քննիչները նշել են, որ անչափահասների առնչությունը հանցագործությանը պարզվել է ոստիկանության և ԱԴԾ-ի համատեղ աշխատանքի ընթացքում։
Անտառային հրդեհներ Լոս Անջելեսում. արևմտյան շրջանները կրակի մեջ են, տարհանում է սկսվել
Գործի նյութերը միացվել են մեկ այլ քրեական վարույթի, որը նախկինում հարուցվել էր հրկիզման միջոցով անտառային տնկարկների ոչնչացման համար։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել, և դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործով իրականացվում են մի շարք քննչական գործողություններ՝ ապացույցներ հավաքելու և ամրապնդելու համար։