ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Պոկրովսկի և Միրնոգրադի մոտակայքում գտնվող Բոյկովկա և Բելգիյկա բնակավայրերի նկատմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։