Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարները պայմանավորվել են շարունակել միջազգային և երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ երկխոսությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են լարված իրավիճակի տարբեր ասպեկտները։ Ռուսական կողմը վերահաստատել է իր անփոփոխ դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրներն ու հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
Պուտինը մասնավորապես ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունը, նրա ներքաղաքական կայունության ամրապնդումը՝ բնակչության բոլոր էթնոկրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի պահպանման միջոցով:
«Հաշվի առնելով իրանա-իսրայելական առճակատման վերջին սրացումը՝ նշվել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային հանգուցալուծումների որոնմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել միջազգային և երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ երկխոսությունը:
Թրամփը խոսել է Պուտինի և Զելենսկու հետ հնարավոր եռակողմ հանդիպման մասին