Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Այս անգամ ՀՀ վարչապետի արձակուրդը կտևի 15 աշխատանքային օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում», հայտնում են կառավարությունից։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նոր էր վերադարձել արձակուրդից։ Հուլիսի 18–23–ը նա արձակուրդում էր, որն անցկացրել էր Հայաստանում։