ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարումը, հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի կառավարումը և զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը»,-ասել է նա Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինին նվիրված համաժողովի ընթացքում:
2007 թվականից Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի փաստացի վերահսկողության տակ է, մինչդեռ Պաղեստինյան Ինքնավարությունը սահմանափակ կերպով կառավարում է Արևմտյան ափի տարածքները: 2006-ի ընտրություններից հետո իշխանությունների միավորման փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
2024 թվականի մարտին նախագահ Մահմուդ Աբբասը Մոհամմադ Մուստաֆային նշանակել է Պաղեստինի վարչապետ՝ տեխնոկրատական կառավարությունը գլխավորելու։ Մուստաֆան պետք է ղեկավարի Գազայի վերականգնումը և կառավարումը Պաղեստինի Ինքնավարության հովանու ներքո: